Monday, October 30, 2017

Job: Ինկասացիաի, բանկոմատների և POS տերմինալների ս��ասարկման խմբի ղեկավար at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 02-Nov-17 00:00:00

Salary: от 100 000 до 2 000 000 драмов РА, в соответствии с классом S

Description
Մասնակցել գլխավոր դրամապահոցի հետ կապված աշխատանքներին, վերահսկել ավտոմատ գանձման մեքենաների լիցքավորման, ապալիցքավորման և անվտանգության համակարգերի տեղադրման գործընթացը, ինչպես նաև վերահսկել ԱԳՄ-ներում տեղադրված անվտանգության սարքերի աշխատունակությունը, վերահսկել POS տերմինալների տեղադրումը և գործարկումը, մասնակցել պլաստիկ քարտերի անվանագրման աշխատանքներին, իրականացնել պահանջվող նյութերի վերլուծության և տրամադրման գործընցացը:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ֆինանսական անվտանգության վարչության, Ինկասացիաի, բանկոմատների և POS տերմինալների սպասարկման խումբ

ՊԱՇՏՈՆԸ` Ղեկավար

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
-մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
-Մասնակցում է գլխավոր դրամապահոցի բացման և փակման, արժեքների համեմատագրման և ամփոփման աշխատանքներին
-Վերահսկում է ավտոմատ գանձման մեքենաների (այսուհետև ԱԳՄ) կանխիկ դրամական միջոցների լիցքավորման և ապալիցքավորման, ինչպես նաև անվտանգության համակարգերի տեղադրման գործընթացը
-Կատարում է ԱԳՄ-ներում տեղադրված անվտանգության համակարգերի աշխատունակության հսկողություն, ինչպես նաև ֆոտո և վիդեո ֆայլերի արխիվացման աշխատանքներ
-Կատարում է POS տերմինալների տեղադրման համար ներկայացված դիմումների ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն
-Իրականացնում է հաճախորդների կողմից ներկայացված ԱԳՄ և POS տերմինալներով կատարված գործարքների բողոքարկումների պարզաբանումներ
-Մասնակցում է և վերահսկողություն է իրականացնում պլաստիկ քարտերի անվանագրման աշխատանքներին
-ՀՀ Կենտրոնական բանկի, Ֆինանսական հաշտարարի, ինչպես նաև ՀՀ իրավապահ մարմինների կողմից բանկից պահանջվող ֆոտո և վիդեո նյութերի և պատասխան գրության տրամադրում` CRM համակարգի միջոցով

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտում
-Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն
-Microsoft Office, Oulook, AS Bank համակարգերի լավ իմացություն
-Անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
-Ղեկավարման և ուղղորդման հմտություններ
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Ինքնուրույն և թիմային աշխատանք կատարելու ունակություն
-Բազմախնդիր, սեղմ ժամկետներում և նպատակաուղղված աշխատելու ունակություն
-Ֆինանսական վերլուծություններ կատարելու հմտություններ
-Ներկայացուցչական ձիրք
-Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք

Benefits

Job URL: iJob.am - Ինկասացիաի, բանկոմատների և POS տերմինալների սպասարկման խմբի ղեկավար @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment