Tuesday, November 28, 2017

Job: Վարորդ-մատակարար at Property Development Company CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Առաքում, բեռնափոխադրում

Type: Լրիվ դրույք

Deadline: 10-Dec-17 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 դրամ` կազմակերպության «T» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Ընկերությունը` «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ

Պաշտոնը՝ Վարորդ-մատակարար


Վարորդ-մատակարարը պատասխանատու է լինելու աշխատակիցների տեղափոխման, իրեն կցագրված ավտոմեքենայի խնամքի ու անվտանգ շահագործման ապահովման, «Կամար» գործարար կենտրոնին առնչվող փաստաթղթերի, ինչպես նաև ղեկավարության հանձնարարությամբ այլ առաքանիների առաքման ու ստացման, ղեկավարության կողմից հաստատված ու նախանշված կոնտրագենտներից ձեռքբերումների/գնումների կատարման և դրանց հետ առնչվող հաշվետվությունների ներկայացման համար։


ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
-Արտոնությունների մրցունակ փաթեթ
-Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
-Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություններ

Responsibilities
-Աշխատակիցների տեղափոխում
-Մեքենաների խնամքի և անվտանգ շահագործման ապահովում
-Մեքենաների անսարքության դեպքում ղեկավարության հետ համաձայնեցված կարգով ընկերության հետ համագործակցող ավտոսպասարկման ծառայություններում մեքենաների վերանորոգման ու վերահսկողության ապահովում, մատուցված ծառայությունների ընդունում
-Ավտոմեքենային վազքի, վառելիքի ու վերանորոգման ծախսի մասին հաշվետվությունների ներկայացում
-«Կամար» գործարար կենտրոնին առնչվող նամակների, գրությունների, փաստաթղթերի և այլ առաքանիների առաքում և ստացում
-«Կամար» գործարար կենտրոնի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ապրանքների ու նյութերի ձեռքբերման ու մատակարարման գործառույթներ
-Կատարված գնումների մասին հաշվետվությունների ներկայացում

RequiredQualifications
-Միջնակարգ մասնագիտական կրթություն (բարձրագույն կրթությամբ դիմորդներին հավասար պայմաններում կտրվի մրցակցային առավելություն)
-Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում. անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
-Համակարգչային տարրական հմտություններ (MS Office փաթեթ)
-Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համարժեք պաշտոնում
-B և C դասի վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է
-Բարձր կատարողականություն ապահովելու ունակություն, կարգապահություն, բարեխղճություն
-Բարեկիրթ հաղորդակցման հմտություններ

Benefits

Job URL: iJob.am - Վարորդ-մատակարար @ Property Development Company CJSC

No comments:

Post a Comment