Wednesday, December 27, 2017

Job: Խաղողի այգիների նախագծի կո��րդինատոր at Armenia Wine Factory LLC Company

Location: JobParser.Models.Location

Category: Գյուղատնտեսություն

Type: Լրիվ դրույք

Deadline: 27-Jan-18 00:00:00

Salary: N/A

Description
Պատասխանատու է խաղողի այգիների նախագծի մշակման, աշխատանքների պլանավորման և համակարգման, ինչպես նաև կատարման ընթացիկ վերահսկողության համար:

Responsibilities
-Կազմում է խաղողի այգիների հիմնման նախագիծ: Այդ նպատակով հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվություն: Նախագիծը մշակում է ըստ խորհրդատուների ներկայացրած տեխնիկական առաջադրանքի: Կազմակերպում է հողատարածքի ուսումնասիրություն անհրաժեշտ աշխատանքները (այդ թվում՝ հողի անալիզներ, բնակլիմայական գործոնները, չափագրություններ, գոտիավորման աշխատանքներ և այլն)
-Ըստ ստացված ուսումնասիրության արդյունքնեի՝ նախապատրաստում է հողի որակի բարձրացման և անհրաժեշտ մելորացիոն գործողությունների պլան, որը հանդիսանում է նախագծի մաս
-Կազմում է կաթիլային ոռոգման համակարգի, հակակարկտային ապահովման և ցրտահարություններից պաշտպանիչ համակարգերի նախագիծ
-Կազմում է այգու հիմնադրման աշխատանքների, հողատարածքի արդյունավետ օգտագործման, միջշարային ճանապարհների, օժանդակ շինությունների նախագիծ
-Մշակած նախագիծը ենթարկում է փորձաքննության: Հավաքագրում է նախագիծն իրականացնող թիմ: Ծրագրի իրականացման համար որոշում է կապալառու գործընկերներին: Վարում է բանակցություններ տնկիների, մետաղական հենասյուների ու լարերի, կաթիլային ոռոգման համակարգի, գյուղտեխնիկայի մատակարարների հետ:
-Կազմում է ծրագրի իրականացման ժամանակացույց: Պլանավորում է ծրագրի իրականացման աշխատանքները:
-Մոնիթրինգի է ենթարկում և թարմացնում նախագծի ժամանակացույցը
-Հետևում է կատարված աշխատանքների փաստաթղթավորմանը, վարում է էլեկտրոնային հաշվետվությությունների ծրագրերը
-Պատասխանատու է նախագծի իրականացման և ժամանակցույցի համար
-Մշակում է նախագծի իրականացման և հետագա շահագործման որակի ընթացակարգ:
-Ղեկավարում և համակարգում է նախագծում ընդգրկված թիմը
-Իրականացնում է նախագծի ժողովներ, գրում ժողովի հաշվետվություններ, հետևում առաջադրանքների կատարման ժամանակացույցին
-Ապահովում է անհրաժեշտ կոմունիկացիան նախագծի բոլոր շահառուների համար
-Պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ նախագծի կատարման վերաբերյալ
-Վերահսկում է աշխատանքների կատարումը համաձայն պլանի
-Ապահովում է կապը կազմակերպության և խորհրդատուների միջև
-Հավաքում է խորհրդատուների տված հաշվետվություններն ու հանձնարարականները և փոխանցում շահագրգիռ կողմերին
-Հավաքագրում է արտադրությունից և մյուս բաժիններից եկած խնդիրները և փոխանցում խորհրդատուներին

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն
-Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ
-Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
-MS Office իմացություն
-Բանակցելու հմտություն
-Պատասխանատվության զգացում
-Մեքենա վարելու կարողություն

Benefits

Job URL: iJob.am - Խաղողի այգիների նախագծի կոորդինատոր @ Armenia Wine Factory LLC

No comments:

Post a Comment