Friday, January 19, 2018

Job: ՏՏ անվտան��ության գծով ավագ մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Տեղեկատվական Տեխնոլոգիա

Type: Լրիվ դրույք

Deadline: 04-Feb-18 00:00:00

Salary: 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Description
Տեղեկատվական անվտանգության ադմինիստրատիվ և տեխնոլոգիական գործընթացների իրականացում, տեղեկատվական անվտանգության ռիսկերի վերլուծություն և գնահատում, տեղեկատվական անվտանգության գործընթացների համապատասխանության ապահովում գործող քաղաքականություններին և նորմատիվ ակտերին:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Անվտանգության ծառայություն, ՏՏ անվտանգության բաժին

ՊԱՇՏՈՆԸ` ՏՏ անվտանգության գծով ավագ մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ` 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան: Բարձր մրցակցային աշխատավարձ և «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Responsibilities
-Տեղեկատվական անվտանգության ռիսկերի վերլուծություն, գնահատում, նվազեցման մեխանիզմների մշակում
-Տեղեկատվական համակարգերում օգտագործողների իրավասությունների տրամադրման կառավարում և հսկողություն
-Բանկում տեղադրված տեղեկատվական անվտանգության համակարգերի ընթացիկ շահագործում, սպասարկում՝ Բանկում ընդունված քաղաքականություններին և ստանդարտներին համապատասխան
-Տեղեկատվական ավտոմատացման համակարգերի օգտագործողների գործողությունների մոնիտորինգ, հասանելիությունների տրամադրման վերահսկողություն
-Տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ Բանկի կորպորատիվ համակարգչային ցանցի, միջբանկային համակարգչային ցանցի, օպերացիոն համակարգերի և կիրառական ծրագրերի անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների վերահսկում
-Համակարգչային ցանցի կառուցվածքի և փոփոխության կառավարում (Network configuration and change management)
-Տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված նոր համակարգերի և լուծումների ուսումնասիրություն, ներդրման գործընթացներին մասնակցություն
-Տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված ուսումնասիրություններ, հնարավոր սպառնալիքների վերլուծություն, Բանկի դեմ ուղղված ՏՏ վտանգների դասակարգում, ռիսկի գնահատում, եզրակացությունների տրամադրում
-Տեղեկատվական անվտանգության պատահարների և իրադարձությունների կառավարման համակարգերի (SIEM systems) սպասարկում
-Արխիվացված տվյալների էլեկտրոնային բազաների հատուկ հաշվառման իրականացում և պահպանում

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն /ՏՏ կամ մաթեմատիկական ուղղվածությամբ/
-Բանկային ՏՏ ավտոմատացված համակարգերի ադմինիստրավորման իմացություն
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձառություն ՏՏ կամ ՏՏ անվտանգության ոլորտներում
-Համակարգչային և սերվերային ծրագրերի ադմինիստրավորման մակարդակի իմացություն
-Ցանցային տեխնոլոգիաների իմացություն
-Լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն
-Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
-Տեղեկատվական անվտանգության հետ կապված գիտելիքները և աշխատանքային փորձը լրացուցիչ առավելություն է
-ISO 27001, PCI DSS, COBIT և նմանատիպ այլ ստանդարտների իմացությունը լրացուցիչ առավելություն է
-Տեղեկատվական անվտանգության և ՏՏ աուդիտի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների (CISCO, ISACA և այլն) սերտիֆիկատների առկայությունը լրացուցիչ առավելություն է

Benefits

Job URL: iJob.am - ՏՏ անվտանգության գծով ավագ մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment