Thursday, January 18, 2018

Job: Պետական կառավարման մարմինների և Միու��յան կանոնադրական մարմ��նների հետ կապերի պատասխանատու at Communities Association of Armenia Company

Location: JobParser.Models.Location

Category: Administrative/office-work

Type: Full time

Deadline: 17-Feb-18 00:00:00

Salary:

Description

Responsibilities

1.    Միության շահերի պաշտպանության ռազմավարություն

·        Համակարգել Միության շահերի պաշտպանության/լոբբինգի  ռազմավարության մշակման/վերանայման  և դրա իրականացման աշխատանքները:

·        Մշակել և ապահովել Միության շահերի պաշտպանության/լոբբինգի ամենամյա միջոցառումների ծրագրի իրականացումը:

2.    Հանրային քաղաքականության մոնիտորինգ

·        Իրականացնել տեղական ինքնակառավարման ու տեղական ժողովրդավարության հարցերին վերաբերող հանրային քաղաքականության մոնիթորինգ՝ վերլուծելով դաշտում առաջարկվող փոփոխությունները և դրանց մասին տեղյակ պահելով Միության ղեկավարությանը:

·        Պետական կառավարման համապատասխան մարմինների, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ ձևավորել և պահպանել գործընկերային հարաբերություններ, մասնակցել և միության տեսանկյունը ներկայացնել տեղական ժողովրդավարության և ինքնակառավարման թեմաներով անցկացվող բոլոր քննարկումներին և միջոցառումներին:

3.    Դիրքորոշման ամփոփաթերթերի և քաղաքականության սեղմագրերի մշակում

·        Միության անունից մշակել դիրքորոշման ամփոփագրեր՝ արտահայտելու հանրային քաղաքականության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ Միության  հավաքական մոտեցումը:

·        Կազմակերպել քննարկումներ Միության համար հետաքրքրություն ներկայացնող հանրային քաղաքականության հիմնահարցերի (այդ թվում իրավական ակտերի նախագծերի և/կամ իրավական նախաձեռնությունների վերաբերյալ )՝ շահագրգռ կողմերի մասնակցությամբ:

·        Անհրաժեշտության դեպքում մշակել Միությանն՝ իր ՇՊ գործունեության համատեքստում անհրաժեշտ հետազոտությունների/վերլուծական աշխատանքների տեխնիկական առաջադրանքը և համակարգում պատվիրակված հետազոտությունների իրականացման գործընթացը:

·        Անհրաժեշտության դեպքում պլանավորել և  կազմակերպել համայնքների մոբիլիզացիայի և հանրային դիրքրոշման արտահայտման միջոցառումներ:

4.      Միության կանոնադարական մարմինների աշխատանքների համակարգում համաձայն  այդ մարմինների գործունեության ներքին ընթացակարգերի և կանոնների սահմանած պահաջներին

-  Միության ղեկավարության հետ խորհրդակվելով կազմել կանոննադրական մարմինների նիստերի օրակարգեր

-  Նիստերի օրակարգը շրջանառել համապատասխան կանոնադրական մարմինների աշխատակիցների շրջանում և հավաքագրել նրանց կարծիքները

-  Նիստերից առաջ պատրաստել և կանոնադարական մարմինների անդամներին ուղարկել քննարկման ենթակա նյութերի փաթեթ

-  Նիստերի ընթացքում ապահովել սահմանված ընթացակարգերի պահպանումը՝ նիստերի վարման կարգի և քվերակությունների/որոշումների ընդունման վերաբերյալ:

-  Նիստերից հետո կազմել նիստերի արձանագրություններ, այն շրջանառել կանոնադրական մարմինների և Միության մյուս բոլոր անդամների շրջանում: 

5.      Միության ներքին խորհրդատվական մեխանիզմների կիրարկման ապահովում՝

-  Միության գործունեությանը վերաբերվող հիմնախնդիրների վերաբերյալ շրջանառվող օրենսդրական  ակտերը ուղարկել Միության անդամներին՝ կարծիքների հավաքագրման նպատակով:

-  Ամփոփել միության անդամների ներկայացրած կարծիքները և ներկայացնել միության ղեկավարությունը:

-  Միության և դրա համապատասխան մարմինների կողմից ձևակերպված դիրքորոշումները շրջանառել Միության անդամների շրջանում՝ կարծիքներ հավաքագրելու նպատակով:

-  Հավաքագրված կարծիքները ամփոփել և ներկայացնել Միության ղեկավարությունը, արձանագրելով յուրաքանչյուր դիրքորոշման վերաբերյալ Միության անդամների ընդհանուր մոտեցումը:

6.    Աջակցություն հանրային խորհուրդներում, պատվիրակություններում և աշխատանքային խմբերում ներգրավված՝ Միության անդամ համայնքի ղեկավարներին

-  Միության անունից հանդես եկող անդամների համար պատրաստել տեղեկատվական դոսիեներ՝ ներառելով ոլորտին վերաբերվող օրենսդրությունը, հետազոտական նյութեր, և միության դիրքորոշումը դրա վերաբերյալ:

- Վերոնշյալ մարմիններում Միության անունից հանդես եկող անդամների ելույթների, ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ կազմել հակիրճ արձանագրություն՝ միության անդամների ուշադրությանը ներկայացնելու համար:

RequiredQualifications

1. Համապատասխան կրթություն, ցանակալի է քաղաքագիտության, հանրային կառավարման, իրավագիտության ոլորտներում:

2.   Շահերի պաշտպանության/լոբբինգի քարոզարշավների ռազմավարության և քարոզարշավների կազմակերպման գիտելիքներ և փորձ:

3.   Հանրային քաղաքականության տարբեր թեմաներով դիրքորոշման ամփոփագրեր և քաղաքականոթյան սեղմագրեր մշակելու կարողություն և համապատասխան փորձ` նախատեսված տարբեր լսարանների համար:

4.   Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:

5.   Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը խիստ ցանկալի է:

6.   Հայաստանի համայնքների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է:

Benefits

Job URL: iJob.am - Պետական կառավարման մարմինների և Միության կանոնադրական մարմինների հետ կապերի պատասխանատու @ Communities Association of Armenia

No comments:

Post a Comment