Monday, January 29, 2018

Job: Ֆի��իոթերապևտ at Save the Children in Armenia Company

Location: JobParser.Models.Location

Category: Ֆիզիկական թերապիա

Type: Անկանոն

Deadline: 09-Feb-18 00:00:00

Salary: N/A

Description
Սեյվ դը չիլդրեն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի (2016-2018թթ.) շրջանակներում Երևան քաղաքում բացվել է «Հայկ և Էլզա Տիտիզեան» հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնը, որտեղ տարեկան շուրջ 100 երեխաներ և նրանց ընտանիքներ հնարավորություն ունեն ստանալու բազմամասնագիտական ծառայություններ։ Ծրագրի նպատակն է ա) նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների, ինքնուրույնության հմտությունների զարգացմանն ու հասարակությունում ներառմանը, բ) աջակցել ծնողներին՝ նպաստելով ընտանիքների ամրապնդմանը, գ) մոբիլիզացնել շահագրգիռ կառույցներին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար որակյալ ծառայությունների մատուցումը խթանելու նպատակով։

Responsibilities
-Որպես բազմամասնագիտական թիմի անդամ` ֆիզիոթերապևտը Երեխաների վերականգնողական կենտրոնի տնօրենի վերահսկողության ներքո պետք է իրականացնի անմիջական աշխատանք հաշմանդամություն ունեցող երեխաների և վերջիններիս ծնողների հետ, մասնավորապես.
-Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ գնահատել հաշմանդամություն ունեցող երեխաների կենսագործունեությունը, մասնակցությունը և միջավայրային գործոնները՝ երեխայի նախնական զննման, հարցազրույցների և երեխայի վարքագծի ուղղակիորեն դիտարկման միջոցով
-Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ յուրաքանչյուր երեխայի համար մշակել անհատական զարգացման պլան, հետևել և փաստաթղթավորել երեխայի զարգացումը
-Յուրաքանչյուր երեխայի համար մշակել վերականգնողական ծրագիր, կատարել անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում խմբային թերապիա՝ կիրառելով դիդակտիկ նյութեր, օժանդակող միջոցներ և այլ մեթոդներ՝ օգնելով երեխային վերականգնել կորցրած ֆիզիկական կարողությունները, նվազեցնել խանգարված ֆունկցիայի ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա,
-Համագործակցել երեխայի ծնողների հետ, անհրաժեշտության դեպքում խթանել վերջիններիս մասնակցությունը թերապևտիկ միջոցառումներին, զարգացնել ծնողների՝ երեխայի հետ տանը ճիշտ աշխատելու և հաշմանդամության փաստն ընդունելու ունակությունները
-Սերտորեն աշխատել բազմամասնագիտական թիմի հետ, փոխանակել մասնագիտական հմտություններ, միասին քննարկել յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն
-Մասնակցել ծրագրային նյութերի մշակման աշխատանքներին` նպաստելով հասարակությունում ներառական մոտեցման ընկալմանը
-Պատրաստակամ լինել զարգացնելու մասնագիտական կարողությունները՝ մասնակցելով մասնագիտական առաջընթացը խթանող հանդիպումներին և/կամ դասընթացներին

RequiredQualifications
-Ֆիզիոթերապևտի որակավորմամբ բարձրագույն կրթություն և հաջորդող աշխատանքային փորձ՝ անմիջական մասնագիտական վերահսկողությամբ (supportive supervision)
-Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նվազագույնը 3 տարվա փորձ՝ ներառյալ անհատական զարգացման պլանների մշակում և երեխայի զարգացման վերահսկում
-Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված Ֆունկցիայի Միջազգային Դասակարգման (ՖՄԴ) մասին իմացությունը և նախկինում դրա կիրառումը համարվում է առավելություն
-Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։ Անգլերենի իմացությունը ցանկալի է։
-Համակարգչային ծրագրերից (MS Word and MS Excel) օգտվելու գիտելիքներ
-Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն
-Համբերատարություն և երեխայակենտրոն մոտեցումների տիրապետում
-Գերազանց հաղորդակցություն և միջանձնային հարաբերություններ հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շահառու երեխաների հետ արդյունավետ աշխատանքի համար
-Թերապևտիկ դիդակտիկ մեթոդներ և օժանդակող միջոցներ կիրառելու հմտություն՝ խթանելու երեխայի՝ առօրյա գործողություններ կատարելու կարողությունները
-Բազմամասնագիտական թիմի և մասնագետների հետ համագործակցության կարողություն
-Ներառական տեսանկյունից խնամքի և կրթական համակարգի մասին պատկերացում
-Պրակտիկայում կիրառվող էթիկական նորմերի պահպանում
-Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտությունների կիրառում
-Խնդրահարույց իրավիճակներում ճիշտ և արդյունավետ լուծումների կայացման, երեխաների վստահությունն ու սերը նվաճելու կարողություն, բարձր հուզակամայնություն

Benefits

Job URL: iJob.am - Ֆիզիոթերապևտ @ Save the Children in Armenia

No comments:

Post a Comment