Friday, February 23, 2018

Job: Գործառնական ռիսկերի կառավարման խմբի մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 08-Mar-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
Գործառնական (ներառյալ բանկային ՏՏ համակարգերի) ռիսկերի կառավարում՝ գնահատում, վերլուծություն, կարգաբերում, մոնիթորինգ և հաշվետվությունների մշակում

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` Ամերիաբանկ ՓԲԸ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Ռիսկերի կառավարման Կենտրոն, Գործառնական ռիսկերի կառավարման խումբ

ՊԱՇՏՈՆԸ` Մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
"Ամերիաբանկ" ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` ք. Երևան

Responsibilities
-Վերլուծել և գնահատել բանկի բիզնես-գործընթացների և ՏՏ համակարգերի գործառնական ռիսկերը, իրականացնել գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգ
-Կատարել գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն, գնահատում
-Վարել և վերլուծել գործառնական պատահարների բազան
-Մշակել և վարել գործառնական լիմիտների, իրավասությունների համակարգը
-Մշակել գործառնական ռիսկերի կառավարման սկզբունքները և չափանիշները, պարբերաբար վերանայել դրանք
-Մշակել և ներկայացնել ռիսկերի գնահատման և վերլուծության վերաբերյալ հաշվետվություններ
-Կատարել այլ աշխատանքներ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կապված ռիսկերի կառավարման և ստորաբաժանման գործառույթների հետ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, ՏՏ/տեխնիկական, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
-Բանկային համակարգում աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ, նախապատվությունը տրվում է ռիսկերի կառավարման և/կամ բանկային տեխնոլոգիաների մշակման, ՏՏ/ՏՏ անվտանգության բնագավառներին
-Ծրագրեր կազմելու, իրականացնելու հմտություն, վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
-Հաղորդակցվելու հմտություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն
-Ստեղծագործ մտածելակերպ, խորհրդատվական հմտություններ
-Microsoft Office փաթեթի (Excel, Word, Outlook) և ՀԾ-Բանկ 4.0 համակարգի իմացություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Գործառնական ռիսկերի կառավարման խմբի մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment