Thursday, March 22, 2018

Job: ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՄԵՆԵ��ԵՐ at Alfa Pharm CJSC Company

Location: JobParser.Models.Location

Category: Marketing/Advertising/PR

Type: Full time

Deadline: 21-Apr-18 00:00:00

Salary:

Description

Responsibilities
• Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
• Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ, 
• Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար, ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցությունների միջոցով ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից, 
• Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
• Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով ընկերության գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյունքերից, մասնակցել վաճառքի գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
• Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման գործընթացին,
• Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ, պատրաստել հաշվետվություններ,
• Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
• Վերլուծել վաճառքների օրինաչափությունները, սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները, 
• Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների, 
• Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների տեղափոխություններին,
• Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
• Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման աշխատանքների կազմակերպման նպատակով,
• Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության դասընթացների անցկացմանը,
• Ուսումնասիրել նոր տեսականու ներկայացման հնարավորությունները, շուկայական պահանջը և նոր տասականու առկայության ժամանակ ներկայացնել այն դեղատների անձնակազմին:

RequiredQualifications
• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ այլ հարակից ոլորտում,
• Աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքների կառավարման ոլորտում,
• Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ, 
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
• Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• MS office փաթեթի գերազանց իմացություն, 
• Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն:

Benefits

Job URL: iJob.am - ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՄԵՆԵՋԵՐ @ Alfa Pharm CJSC

No comments:

Post a Comment