Tuesday, April 17, 2018

Job: Մանրածախ վարկավորմա�� վարչություն ավագ մասնագետ at Ameriabank CJSC Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Type: Լրիվ դրույք

Deadline: 01-May-18 00:00:00

Salary: Մրցակցային

Description
Պոտենցիալ վարկառու-հաճախորդներին տրամադրել ընդլայնված խորհրդատվություն միկրո և փոքր բիզնեսի վարկավորման շրջանակներում Մանրածախ դեպարտամենտի կողմից տրամադրվող բոլոր տեսակի վարկային պրոդուկտների գծով:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Բիզնեսի մանրածախ վարկավորման բաժին, Մանրածախ վարկավորման վարչություն

ՊԱՇՏՈՆԸ` Ավագ մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Երևան

Responsibilities
-Ուսումնասիրել միկրո և փոքր բիզնեսի վարկավորման շրջանակներում մասնաճյուղերի կողմից ներկայացված վարկային հայտերը, տրամադրել մասնագիտական եզրակացություններ
-Ներկայացնել մասնաճյուղերի կողմից ներկայացված վարկային հայտերը բաժնի ղեկավարի, վարկային կոմիտեի/տնօրինության հաստատմանը
-Մասնագիտական խորհրդատվություն տրամադրել մասնագետներին
-Անհրաժեշտության դեպքում մասնաճյուղերի վարկային մասնագետների հետ մասնակցել բիզնես-վերլուծությունների
-Պոտենցիալ վարկառու-հաճախորդներին տրամադրել ընդլայնված խորհրդատվություն միկրո և փոքր բիզնեսի վարկավորման շրջանակներում Մանրածախ դեպարտամենտի կողմից տրամադրվող բոլոր տեսակի վարկային պրոդուկտների գծով
-Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների բիզնեսի վերլուծություն, վարկունակության և վարկարժանության գնահատում
-Կազմել և ներկայացնել վարկի բիզնես-վերլուծության արդյունքները, տրամադրել եզրակացություն հաճախորդի ֆինանսական վիճակի մասին, անհրաժեշտության դեպքում վարկային գործը ներկայացնել վարկային կոմիտեի հաստատմանը
-Անհրաժեշտության դեպքում հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներին
-Վարել բաժնի գործավարությունը
-Գլխավոր մասնագետի բացակայության ժամանակ փոխարինել նրան` ստանձնելով նրա պարտականությունները
-Բաժնի պետի, անհրաժեշտության դեպքում նաև գլխավոր մասնագետի հանձնարարությամբ կատարել այլ աշխատանքներ

RequiredQualifications
-Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի վերլուծության ոլորտում
-Բանկային հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների, բանկային օրենսդրության և նորմատիվների իմացություն
-Վերլուծական մտածողություն/ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
-Թիմում աշխատելու ունակություններ
-Հաղորդակցման հմտություններ և կիրթ վարվելաձև
-Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
-MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն

Benefits

Job URL: iJob.am - Մանրածախ վարկավորման վարչություն ավագ մասնագետ @ Ameriabank CJSC

No comments:

Post a Comment