Thursday, May 24, 2018

Job: Իրավախորհրդատու at ArmSwissBank CJSC Company

Location: JobParser.Models.LocationModel

Category: Legal

Type: Full time

Deadline: 23-Jun-18 00:00:00

Salary:

Description

Responsibilities

  • պահպանել Բանկում սահմանված ներքին կարգապահական, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության կանոնները.
  • ճիշտ և ժամանակին կատարել Բանկի Գործադիր տնօրենի և Բաժնի պետի գրավոր ու բանավոր կարգադրությունները և հանձնարարությունները.
  • խորհրդատվություն և պարզաբանումներ տալ Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման վերաբերյալ.
  • պատրաստել և վիզավորել ՀՀ կենտրոնական բանկ ուղարկվող ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ հաստատված Կանոնակարգ 1-ով սահմանված հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերը.
  • եզրակացություններ տալ ՀՀ Կենտրոնական բանկի, Ֆոնդային բորսայի և այլ իրավասու սուբյեկտների կողմից արձանագրված օրենսդրության խախտում­ների փաստերի վերաբերյալ, եթե դրանք առնչվում են ՀՀ գործող օրենսդրութ­յան պահանջների խախտմանը.
  • ստուգել Բանկին կամ Բանկի կողմից առաջարկվող գործարքների դրույթների իրավական ձևակերպումները (գործարքներ, պայմանագրեր և այլն).
  • պատրաստել Բանկի կողմից կնքվող (կնքվելիք) պայմանագրերի և այլ գոր­ծարք­ների նախագծերը` համագործակցելով Բանկի շահագրգիռ կառուցված­քային ստորաբաժանումների հետ.
  • Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների կապակցությամբ Բանկի հա­ճա­խորդներին մատուցել իրավաբանական խորհրդատվություն.
  • իրականացնել իրավական ուսումնասիրություններ` արձանագրված խնդիր­ներին համարժեք և ամբողջական լուծում տալու համար.
  • հետևել ՀՀ օրենսդրության փոփոխություններին` դրանց մասին տեղյակ պա­հելով Բանկի գործադիր տնօրենին և համապատասխան կառուցվածքային ստո­րաբաժանումների աշխատակիցներին` ներկայացնելով առաջարկություն­ներ դրանց կիրառման վերաբերյալ.
  • ուսումնասիրել տեղական և միջազգային փորձը.
  • կատարել Բանկի ներքին ակտերից բխող այլ պարտականություններ:

RequiredQualifications

  • Բարձրագույն  իրավաբանական կրթություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Նախաձեռնողականություն, ճկունություն և վճռականություն,
  • Պատասխանատվության բարձր աստիճան,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն:

Benefits

Job URL: iJob.am - Իրավախորհրդատու @ ArmSwissBank CJSC

No comments:

Post a Comment